Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում բախվել են Հարավային Կորեայի «Asiana Airlines» և թուրքական «Turkish Airlines» ավիաուղիների ինքնաթիռները, հաղորդում է Ուկրաինայի 112-ը`վկայակոչելով «Cumhuriyet»- ին:
Օդանավակայանի հսկողության տեսախցիկների տեսանկարահանման վրա կարող եք տեսնել, թե ինչպես է Հարավային Կորեայի ինքնաթիռը, անցնելով կանգնած թուրքական ինքնաթիռի կողքով, թևով հարվածում և վնասում նրա պոչամասը։
Կորեական ինքնաթիռում եղել է 236, իսկ թուրքականում՝ 217 մարդ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի վնասվել: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի արևմուտքում գտնվող Դյուսբուրգ քաղաքում իրար են բախվել մետրոյի գնացքները, առնվազն 35 մարդ է վիրավորվել: