Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար ևս մեկ քրեական գործ է ընդունվել Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` դեռևս 2017 թ.-ի մարտի 3-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում Հ. Գ.-ն հաղորդում է տվել, որ համապատասխան ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Ա.-ն Ս. Ա.-ի աջակցությամբ ընկերության բաժնետերերից, այդ թվում իրենից գաղտնի, խարդության և կեղծիքների միջոցով տիրացել է սեփականության իրավունքով հիշյալ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի կենտրոնում գտնվող տարածքին:

Հաղորդման հիման վրա  նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

Սակայն վերոնշյալ որոշման դեմ Հ. Գ.-ն բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն` խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը` դրա անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Արդյունքում Հ. Գ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը 13.04.2017թ.-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար:

Սակայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված քրեական գործը 11.05.2018թ.-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվումէանմեղքանի դեռ 

նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով

դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել