Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ երեկ ոստիկանապետ է նշանակվել Վալերիյ Օսիպյանը: Մինչ այս նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնը 2017 թվականին ստանձնելու օրվա դրույթամբ Օսիպյանը հայտարարագրել էր՝
- Բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
- Հողամաս,
- Ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ ML 350,
- 15000 ԱՄՆ դոլար՝ փոխառությամբ հանձնած գումար,
- 300 եվրո խնայողություն,
- 300 դոլար խնայողություն,
- 2,13 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Իսկ նրա՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա տարեվերջին ունեցել է 16 500 դոլար՝ փոխառությամբ տրված գումար, 300 եվրո և 1,45 միլիոն դրամի խնայողություններ, 4,38 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից և 1500 դոլար՝ փոխառությամբ տրված գումարի տոկոսներից:
Նրա կինը՝ Լուսինե Թադևոսյանը, 2017-ի սկզին ունեցել է 5,8 միլիոն դրամի խնայողություն, որի չափն անփոփոխ է մնացել տարեվերջին:
Նրա հետ բնակվող անձ Մարիետա Հոսիպյանը 2017 թվականի 1,078 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 472 հազար դրամը ստացվել է ձեռնարակտիրական գործունեությունից, իսկ 606 հազարը՝ կենսաթոշակից: