Վալերիյ Օսիպյանի գույքն ու եկամուտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ երեկ ոստիկանապետ է նշանակվել Վալերիյ Օսիպյանը: Մինչ այս նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնը 2017 թվականին ստանձնելու օրվա դրույթամբ Օսիպյանը հայտարարագրել էր՝

  • Բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • Հողամաս,
  • Ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ ML 350,
  • 15000 ԱՄՆ դոլար՝ փոխառությամբ հանձնած գումար,
  • 300 եվրո խնայողություն,
  • 300 դոլար խնայողություն,
  • 2,13 միլիոն դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Իսկ նրա՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա տարեվերջին ունեցել է 16 500 դոլար՝ փոխառությամբ տրված գումար, 300 եվրո և 1,45 միլիոն դրամի խնայողություններ, 4,38 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից և 1500 դոլար՝ փոխառությամբ տրված գումարի տոկոսներից:

Նրա կինը՝ Լուսինե Թադևոսյանը, 2017-ի սկզին ունեցել է 5,8 միլիոն դրամի խնայողություն, որի չափն անփոփոխ է մնացել տարեվերջին:

Նրա հետ բնակվող անձ Մարիետա Հոսիպյանը 2017 թվականի 1,078 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 472 հազար դրամը ստացվել է ձեռնարակտիրական գործունեությունից, իսկ 606 հազարը՝ կենսաթոշակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել