Կառավարության նիստից առաջ նորանշակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր համար անսպասելի է եղել այս պաշտոնում նշանակումը:
Ինչ վերաբերում է իրեն քննադատողներին, ասաց. «Ինձ քննադատողներին նորմալ եմ վերաբերվում, նրանց շնորհիվ է, որ մենք բարեփոխվում ենք»:
Այն հարցին, թե պատկերացնում է իրեն այս պաշտոնում՝ գերզբաղված աշխատանքային ռեժիմով, ասաց. «Վատն է այն զինվորը որ չի ցանկանում գեներալ դառնալ»: