ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ կհանդիպի Սինգապուրում, հունիսի 12-ին: Այս մասին Դանալդ Թրամփը գրել է թվիթերյան իր էջում, հայտնում է Lenta.ru-ն:
«Իմ այսքան սպասված հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ տեղի կունենա հունիսի 12-ին, Սինգապուրում: Մենք երկուսս էլ կփորձենք այդ հանդիպումը դարձնել յուրահատուկ ամբողջ աշխարհի համար»,-նշել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունների մասին քննարկումները սկսվել էին ապրիլի սկզբին: