Նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարսգայնն ասյօր՝ մայիսի 10-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված առաջարկություն էր ստորագրել, որում առաջարկվում էր պաշտոնից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել