Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսել է նոր կառավարության ձևավորման մասին և նշել, որ կառավարությունը կձևավորվի Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկումների արդյունքում:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, այդ պատճառով կսկսենք բոլոր խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ, որոնց արդյունքում կձևավորվի կառավարությունը»,-նշել է Փաշինյանը և հավելել, որ ուժային կառույցների ղեկավարների ընտրության հարցում նա դիտարկում է մի քանի տարբերակ և առաջիկա օրերին որոշում կկայացնի ու կհայտարարի: