Արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը Հայաստանում է

Այսօր՝ մայիսի 9-ին,  «168ժամ»-ը որպես մամուլի տեսություն գրել է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է Հայաստանում չէ։ Ասել է թե՝ փախել է Հայաստանից։ Նա 3 օր առաջ մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը»։

Իրավաբան.net-ը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց.

«Ոչ, հերքում եմ, Վահագն Հարությունյանը երեք օր առաջ չի մեկնել Հայաստանից, չի ազատվել աշխատանքից և այս պահին գտնվում է Երևանում»:

 Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել