Պետդուման ընտրեց ՌԴ նոր վարչապետին

Պետդուման ՌԴ վարչապետի պաշտոնում հաստատել է Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նրա թեկնածությանը կողմ է արտահայտնվել 374 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ից: Դեմ է քվերակել 56-ը:  Քվերակությանը մասնակցել է 430 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Մեդվեդևի թեկնածությունը առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել