Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում 1612 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հաղորդում է Meduza-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը ՌԴ-ի տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում:
Նշենք, որ երեկ հայտնում էին, որ ոստիկանության բաժին է տարվել նաև Նավալնին:
Ցուցարարները երթերը ու բողոքի ակցիաները կվերսկսեն մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը: