Հնարավոր է, որ Viber-ը արգելափակվի Ռուսաստանում

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, եթե  Viber-ը հրաժարվի Ռուսաստանի հատուկ ծառայություններին հանձնել օգտատերերի անձնական կոդավորման բանալիները, ապա այն «Տելեգրամ» մեսենջերի նման կարող է արգելափակվել:

Ավելի վաղ Viber Media S.a.r.I. ընկերության օպերացիոն տնօրեն Մայքլ Շմիլովը հայտնել էր, որ այդ բանալիները ինչ-որ մեկին հանձնել տեխնիկապես հնարավոր չէ: Դրանք պահպանվում են օգտատերերի սարքերի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել