Մենք Ազգային ժողովում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք վարչապետի թեկնածուի շուրջ. Վահրամ Բաղդասարյան

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը այսօր՝ ապրիլի 25-ին, խմբակցության նիստ է հրավիրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցի քննարկման համար:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասել է. «ՀՀԿ-ն միասնական է և իր կարծիքը առաջիկայում կհայտնի»,-նշել է նա և հավելել, որ այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ. «Մենք Ազգային ժողովում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք վարչապետի թեկնածուի շուրջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել