Կարեն Կարապետյանը՝ ԱԱԾ ղեկավարին

Այսօր անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմել է ԱԱԾ ղեկավարին.

«Պարո՛ն Կուտոյան, հատուկ ուզում եմ առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության այս օրերի ցուցաբերած զգոնությունը և պարտականությունները պատշաճ կատարելը: Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ և վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում։

Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք և օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել