Դատարանում քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:
Հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին: Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:
Մնացած դեպքերում հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդված: