Կառավարության նիստին այսօր որոշում կընդունվի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի համար 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով է պայմանավորված որոշման նախագծի մասին։
Նախագծի ընդունման նպատակն է հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անունով բացված արտաբյուջետային հաշվի (900013000410) ծախսերի նախահաշիվը։
Բնակարանների վաճառքի հաշվարկ (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշման համաձայն)
Ցուցանիշի անվանումը | Ադոնց 6 |
«Միկշին» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գումար | 7,862,511.470 |
Պայմանագրի դիմաց Շահառուների վճարումները պետությանը առ 01.01.2018թ. | 3,952,311.942 |
Պայմանագրի դիմաց Պետության վճարումները Կառուցապատողին առ 01.01.2018թ. | 2,438,583.954 |
Մնացորդ հաշվին առ 01.01.2018թ. | 1,513,727.988 |
2018 թվականի ընթացքում Շահառուի կողմից Պետությանը վճարման ենթակա գումար | 1,871,988.297 |
2018 թվականի ընթացքում Պետության կողմից Կառուցապատողին վճարման ենթակա գումար | 3,385,716.285 |
2018 թվականի ընթացքում Կառուցապատողի կողմից Պետությանը վճարման ենթակա գումար /միանվագ վճարումների 10 տոկոս/ | 99,527.488 |
Մնացորդ հաշվին առ 31.12.2018թ. | 99,527.488 |
Նախագծի ընդունման դեպքում կպահովվի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով։