Կհաստատվի Ադոնց փողոցի 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը

Կառավարության նիստին այսօր որոշում կընդունվի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի համար 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման կատարումն ապահովելու նպատակով է պայմանավորված որոշման նախագծի մասին։

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անունով բացված արտաբյուջետային հաշվի (900013000410) ծախսերի նախահաշիվը։

  Բնակարանների վաճառքի հաշվարկ (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի  N 1209-Ն որոշման համաձայն)

Ցուցանիշի անվանումը Ադոնց 6
«Միկշին» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գումար      7,862,511.470
Պայմանագրի դիմաց Շահառուների վճարումները պետությանը առ 01.01.2018թ.      3,952,311.942
Պայմանագրի դիմաց Պետության վճարումները Կառուցապատողին առ 01.01.2018թ.     2,438,583.954
Մնացորդ հաշվին  առ 01.01.2018թ.      1,513,727.988
2018 թվականի ընթացքում Շահառուի կողմից Պետությանը վճարման ենթակա գումար      1,871,988.297
2018 թվականի ընթացքում Պետության կողմից Կառուցապատողին վճարման ենթակա գումար     3,385,716.285
2018 թվականի ընթացքում Կառուցապատողի կողմից Պետությանը  վճարման ենթակա գումար /միանվագ վճարումների 10 տոկոս/         99,527.488
Մնացորդ հաշվին  առ 31.12.2018թ.         99,527.488

 

Նախագծի ընդունման դեպքում կպահովվի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր» ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել