Աշխատանքի որոշ տեսակների դեպքում աշխատելուն խոչընդոտող բժշկական հակացուցումներ

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության:

ՀՀ կառավարության 15.07.2004թ. թիվ 1089-Ն որոշմամբ հաստատվել է արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների հետ կապված աշխատանքի թույլատրման ընդհանուր բժշկական հակացուցումների ցանկը:

                                                                              Ց Ա Ն Կ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

  1. Օրգանների բնածին արատներ` դրանց ֆունկցիաների արտահայտված անբավարարությամբ
  2. Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություններ՝ ֆունկցիաների արտահայտված կայուն խանգարումներով
  3. Էպիլեպսիա` հաճախակի նոպաներով և անձի փոփոխությամբ
  4. Էնդոկրին համակարգի հիվանդություններ՝ ֆունկցիաների արտահայտված խանգարումներով
  5. Չարորակ նորագոյացություններ
  6. Արյան և արյունաստեղծ օրգանների արտահայտված ձևերով հիվանդություններ
  7. Հիպերտոնիկ հիվանդություն` II-III կարգեր
  8. Սրտի հիվանդություններ՝ արյան շրջանառության անբավարարությամբ
  9. Թոքերի քրոնիկ հիվանդություններ՝ արտահայտված թոք-սրտային անբավարարությամբ` արյունահոսության հակվածությամբ
  10. Բրոնխային ասթմա՝ ծանր ընթացքով, նոպաներից դուրս, շնչառության և արյան շրջանառության արտահայտված ֆունկցիոնալ խանգարումներով
  11. Տուբերկուլյոզի ակտիվ ձևեր` ցանկացած տեղակայմամբ
  12. Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն՝ հաճախակի սրացումներով կամ բարդությունների առաջացման հակվածությամբ
  13. Լյարդի ցիռոզներ և ակտիվ քրոնիկ հեպատիտներ: Լեղամուղ համակարգի ախտահարումներ՝ հաճախակի կամ ծանր նոպաներով
  14. Քրոնիկ պանկրեատիտներ, գաստրոէնտերիտներ և կոլիտներ՝ հաճախակի սրացումներով
  15. Երիկամների քրոնիկ հիվանդություններ՝ երիկամային անբավարարության նշաններով: Միզաքարաjին հիվանդություն` հաճախակի նոպաներով կամ բարդացումներով
  16. Կոլագենոզներ
  17. Հոդերի հիվանդություններ` հաճախակի արտահայտված սրացումներով կամ հոդերի ֆունկցիաների կայուն խանգարումներով
  18. Դաշտանային ցիկլի կայուն խանգարումներ
  19. Հղիություն և կերակրման շրջան
  20. Արգանդի և հավելումների քրոնիկ բորբոքային հիվանդություններ՝ հաճախակի սրացումներով
  21. Տեսողական ներվի և ցանցաթաղանթի հիվանդություններ
  22. Անօֆտալմիա
  23. Գլաուկոմա

 Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև եթե բժշկական զննությամբ ախտորոշվել է վերը նշված հիվանդություններից որևէ մեկը, ապա համապատասխան տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում մինչև առողջացումը չեն թույլատրում աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել