Ապրիլի 14-ի առավոտյան Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ:
Ինչպես տեղեկացրել էինք երեկ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով, որը ավարտվեց ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում:
Այնուհետև պատգամավորը հայտարարել էր, որ հանրահավաքը տեղափոխվում է Ֆրանսիայի հրապարակ։
«Մենք պետք է այս հրապարակը պահենք, սա ամենակարևոր հրապարակներից մեկն է և ամենակարևոր հանգույցը»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Հավաքի մասնակիցները արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից:
Մի շարք քաղաքացիներ գիշերն անց են կացրել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ վրանն են տեղադրել: