Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ

Ապրիլի 14-ի առավոտյան Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ:

Ինչպես տեղեկացրել էինք երեկ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով, որը ավարտվեց ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում:

Այնուհետև պատգամավորը հայտարարել էր, որ հանրահավաքը տեղափոխվում է Ֆրանսիայի հրապարակ։

«Մենք պետք է այս հրապարակը պահենք, սա ամենակարևոր հրապարակներից մեկն է և ամենակարևոր հանգույցը»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Հավաքի մասնակիցները արգելափակել են Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից:

Մի շարք քաղաքացիներ գիշերն անց են կացրել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ վրանն են տեղադրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել