Նախարարությունը սահմանել է «Տիեզերական տրանսպորտի գործունեություն» հասկացությունը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության հավանությանն էր ներկայացրել «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Սահմանվել է տիեզերական տրանսպորտի գործունեությունը:

Տիեզերական տրանսպորտի գործունեություն՝ ցանկացած գործունեություն կապված տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման նպատակով աշխատանքների իրականացման, տիեզերական տեխնիկայի, տիեզերական նյութերի և տիեզերական տեխնոլոգիաների ստեղծում, օգտագործում (շահագործում) և տիեզերական գործունեության հետ կապված այլ ծառայությունների, ինչպես նաև տիեզերական գործունեության արդյունքների օգտագործում և Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը տիեզերական գործունեության հետազոտման և օգտագործման բնագավառում:

Տիեզերական գործունեության ոլորտի պահանջները և նորմերը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախարարությունը հիմանվորման մեջ նշել է, որ նախատեսվում է կանոնակարգել տիեզերական գործունեությունը:

Հաշվի առնելով, որ տիեզերական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան որակավորում, որը հնարավորություն կնձեռնի միջազգային շուկայում հանդես գալու, ուստի նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ կարգավորել տիեզերական գործունեությունը:

Մասնավորապես.

Անհրաժեշտ է սահմանել տիեզերական գործունեության հասկացությունը և այն ընդգրկել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում՝ սահմանելով պետական  տուրք:

Նկատի ունենալով գործունեության առանձնահատկությունները և զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հանգամանքը՝ նախատեսել հարկային արտոնություններ՝ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման և շահութահարկ  վճարողների համար եկամուտ չհաշվարկելու համար:

 Լիցենզավորման, միջազգային համագործակցության և ոլորտի զարգացման և պլանավորման նպատակով տիեզերական գործունեության բնագավառի լիազոր մարմին ճանաչել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել