Այսօր` ապրիլի12-ին, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» նոր նախագիծը 31 դեմ, 61 կողմ քվեարկությամբ:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը ևս ընդունվեց՝ 62 կողմ, 31 դեմ: