Ազգային ժողովն այսօր մի շարք օրենքներ ընդունեց

Այսօր` ապրիլի12-ին, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» նոր նախագիծը 31 դեմ, 61 կողմ քվեարկությամբ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ  ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարության կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության և վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը ևս ընդունվեց՝ 62 կողմ, 31 դեմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել