Դա իմ սխալն է եղել, ես ներողություն եմ խնդրում. Ցուկերբերգ

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեկ ԱՄՆ կոնգրեսի առջև է կանգնել և պատասխանել կոնգրեսականների հարցերին, թե ինչպես են սոցիալական մեդիայի հսկաները քայլեր ձեռնարկելու անձնական տվյալների գաղտնիության խախտումները կանխելու համար:

Շուրջ 5 ժամ է տևել հարցազրությունը, որի ժամանակ Ցուկերբերգը ներողություն է խնդրել՝  Cambridge Analytica ընկերության սկանդալի համար: Նշենք, որ այս ընկերությունը անօրինական կերպով 87 միլիոն անձի անհատական տվյալներ է հավաքագրել: Եվ այդ տվյալներն օգտագործվել են 2016-ի  Թրամփի ընտրարշավի օգտին:

Ստորև ներկայացված են Ցուկերբերգի հետաքրքիր երկխոսություններն ու մտքերը՝

Cambridge Analytica-ի սկանդալի մասին

«Մենք բավարար պատասժխանատվությամբ չենք մոտեցել այս հարցին, և դա մեծ սխալ է եղել: Եվ դա իմ սխալն է եղել, ես ներողություն եմ խնդրում: Ես եմ ստեղծել Facebook-ը, ես եմ այն գործարկել, և ես եմ պատասխանում այն ամենի համար, ինչն այստեղ կատարվում է»,- ասել է Ցուկերբերգը՝ անդրադառնալով՝ տվյալների անօրինական հավաքագրման սկանդալին:

«Երբ մեզ Cambridge Analytica-ից ասացին, թե չեն պատրաստվում օգտագործել այդ տվյալները և ջնջել են դրանք, մենք համարեցինք, որ գործը փակված է: Հետադարձ հայցաք գցելիս սակայն հասկանում ենք, որ դա սխալ էր: Մենք չպետք է այդ խոսքին հավատայինք: Մենք թարմացրել ենք մեր քաղաքականությունը՝ վստահ լինելու համար, որ նման սխալ այլևս չի լինի»:

«Մենք այժմ հետաքննում ենք յուրաքանչյուր հավելվածը (app), որը նախկինում մեծ քանակությամբ տվյալներ ունենալու հնարավորություն է ունեցել: Եվ եթե մենք գտնենք, որ որևէ մեկը սխալ կերպով օգտագործել է տվյալները, մենք Facebook-ում կարգելափակենք նրան և նրանից տուժածներին կհայտնենք այդ մասին»:

Տվյալների գաղտնիություն

Սենատոր Դիք Դուրբին –  Ձեզ հարմար կլինի, եթե մեզ հայտնեք, թե երեկ ո՞ր հյուրանոցում եք գիշերել:

Ցուկերբերգ –  Ըմ, ուհ, ոչ:

Սենատոր – Եթե այս շաբաթ որևէ մեկին նամակ եք գրել, կցանկանայի՞ք նրանց անունները հայտնել մեզ:

Ցուկերբերգ – Ոչ, սենատոր, ես հավանաբար, չեմ հրապարակայնացնի դա այստեղ:

Սենատոր –  Ես կարծում եմ, որ խոսքը հենց դրա մասին է՝ գաղտնիության ձեր իրավունքի, գաղտնիության սահմանափակման ձեր իրավունքի. ժամանանակից Ամերիկայում «Կապ՝ ամբողջ աշխարհի մարդկանց միջև» անվան տակ որքան կարող եք խախտել գաղտնիությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել