Harrington հյուրանոցից 51 մարդ է հոսպիտալացվել, այդ թվում՝ 48 դեռահաս

Վաշինգտոնի Harrington հյուրանոցից 51 մարդու է հոսպիտալացվել, այդ թվում՝ 48 դեռահաս: Այս մասին տեղեկանում ենք  Корреспондент-ից:

Շտապօգնություն է կանչվել հյուրանոց, երբ բնակիչներն սկսել են գանգատվել սննդային թունավորման ախտանշաններից: Դեռ պարզ չէ, թե ինչու են մարդիկ իրենց վատ զգացել: Բուժհաստատություն տեղափոխվածներից ոմանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան, նրանց ապահովության համար են հոսպիտալացրել:

Արտակարգ ծառայությունների ներկայացուցչի տեղեկացմամբ՝ տուժածները հիվանդացել են նախքան Վաշինգտոն ժամանելը: Նրանք բոլորը եկել են Նյու Յորքից:

Հիվանդանոց տեղափոխվածների վիճակը կայուն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել