ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է որոշում, որով սահմանվել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողների սննդի օրական չափաքանակները խաղաղ և պատերազմական օրերին: Նշենք, որ այս որոշմամաբ լրացում է կատարվել կառավարության 2015 թ-ի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման մեջ: Այսուհետ զինվրներին կարագից բացի կտրվի սփրեդ, կամ միքս:
Այս որոշումն ուժի մեջ է մտել մարտի 10-ին:
Որոշմամբ սահմանված է նաև՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN |
Անվանումը |
Մեկ մարդուն օրական հասանելիք մթերքի քանակը(գրամ) |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հաց` ցորենի ալյուրից, 1-ին տեսակի |
650 |
|
2. |
Թխվածքաբլիթ |
60 |
|
3. |
Արագ պատրաստվող կիսաֆաբրիկատ (1-ին ճաշատեսակի համար) |
60 |
|
4. |
Մսի պահածո |
125 |
|
5. |
Կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն |
40 |
|
6. |
Ճարպ (սալ) |
20 |
|
7. |
Մսաբուսական պահածո՝ տարբեր |
300 |
|
8. |
Պահածոյացրած 2-րդ ճաշատեսակներ (բանջարեղենի ռագու) |
150 |
|
9. |
Կարագ՝ սերուցքային |
20 |
|
10. |
Հալած պանիր |
30 |
|
11. |
Խտացրած կաթ՝ շաքարով |
50 |
|
12. |
Հավի ձու՝ շաբաթական, հատ |
4 |
|
13. |
Շաքարավազ |
70 |
|
14. |
Կերակրի աղ |
10 |
|
15. |
Կետչուպ |
20 |
|
16. |
Մարինադ |
40 |
Հատկացվում է մայիս- հոկտեմբեր ամիսներին։ |
17. |
Պահածոյացված լոլիկ |
40 |
Հատկացվում է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։ |
18. |
Թարմ լոլիկ կամ վարունգ |
40 |
Հատկացվում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ |
19. |
Խավիար |
50 |
|
20. |
Թեյ |
1.5 |
Հատկացվում է նոյեմբեր-ապրիլ ամիսներին։ |
1 |
Հատկացվում է մայիս-հոկտեմբեր ամիսներին։ | ||
21. |
Օշարակ |
28 |
|
22. |
Խնձոր |
100 |
Հատկացվում է օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ |
23. |
Կոնֆետ՝ կարամել |
30 |
|
24. |
Ջեմ |
30 |
|
25. |
Մուրաբա |
20 |
Հատկացվում է հոկտեմբեր-ապրիլ ամիսներին։ |
26. |
Բնական սուրճ |
6 |
|
27. |
Ծխախոտ՝ զտիչով |
20 գլանակ |
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սննդի սույն չափաքանակներով ապահովվում են՝
1) զինված ուժերի այն անձնակազմերը, որոնք ջոկի հենակետերում ներգրավված են պետական սահմանի պահպանության գործում.
2) սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները` ոչ ավելի, քան համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված թվի.
3) սույն չափաքանակի 27-րդ կետում նախատեսված ծխախոտը հատկացվում է միայն պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին:
2. Անձնակազմին սույն չափաքանակներով սնունդը հատկացվում է պետական սահմանում մարտական հերթապահության մեջ ընդգրկված ամբողջ ժամանակահատվածում:
3. Ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկերի հենակետերի անձնակազմերին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում են՝
1) կիսաապխտած կամ ապխտած երշիկեղեն` | 40 գրամ. |
2) խտացրած կաթ` շաքարով` | 20 գրամ։ |
4. Ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի բարձր տեղաբաշխված ջոկերի հենակետերի անձնակազմերին, բացի N 6 չափաքանակներից, լրացուցիչ հատկացվում է 50 գրամ ճարպ (սալ)։
5. Զինված ուժերում տոնական օրեր համարել հունվարի 1-ը, հունվարի 28-ը, մայիսի 9-ը, մայիսի 28-ը, սեպտեմբերի 2-ը (պաշտպանության բանակի զորամասերի համար), սեպտեմբերի 21-ը, երդման արարողության օրերը, և NN 1, 2, 3, 4, 5 և 6 չափաքանակներով այդ օրերին, մեկ զինծառայողի հաշվով, լրացուցիչ հատկացվում են՝
1) հունվարի 28-ին, մայիսի 9-ին, մայիսի 28-ին, սեպտեմբերի 2-ին (պաշտպանության բանակի զորամասերի համար), սեպտեմբերի 21-ին, երդման արարողության և զորամասերի կազմավորման օրերին`
ա. հավի ձու` | 1 հատ, |
բ. թխվածքաբլիթ` | 60 գրամ, |
գ. շոկոլադ` | 50 գրամ, |
դ. ջեմ` | 45 գ. |
2) հունվարի 1-ին (Ամանորին)`
ա. խնձոր` | 200 գրամ, |
բ. մանդարին` | 200 գրամ, |
գ. թխվածքաբլիթ` | 60 գրամ, |
դ. շոկոլադ` | 50 գրամ, |
ե. բաստուրմա` | 20 գրամ, |
զ. սուջուխ` | 10 գրամ, |
է. ճարպ (սալ)` | 30 գրամ, |
ը. խոզապուխտ (վետչինա)` | 50 գրամ, |
թ. միս՝ ոսկրոտ՝ | 300 գրամ, |
ժ. գազավորված ըմպելիք (կոկա-կոլա, ֆանտա, սփրայթ) |
200 գրամ։ |
Առաջին մասին ծանոթացեք՝ այստեղ:
Ալիսա Չիլինգարյան