ԱԳՆ-ն՝ Կեմերովո շրջանում տեղի ունեցած ողբերգության ժամանակ տուժածների թվում հայերի մասին

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել