Դավիթ Ղազախեցյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ

Դավիթ Ղազախեցյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ

Դավիթ Գագիկի Ղազախեցյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 13-ին, Լոռու մարզի Կիրովական քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2020-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2015-2020թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետ,
2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2013-2014թթ՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ,

VI-X.2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Բազումի քննչական բաժանմունքի քննիչ,
2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,
IX-XI.2012թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ՝ ի հաշիվ ավագ քննիչի,
2010-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ:

Կրթություն

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2019 թվականին ավարտել է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել