ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ, խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Շ․-ին։
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Վերջինիս մոտ առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի հետքերով և լցված սև զանգվածով: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գ․Շ․-ն ներքնազգեստի միջից ներկայացրել է նաև փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 11,1 գրամ քաշով, տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ և դեղահաբեր։
Քաղաքացի Գ․Շ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։