Տեղի կունենան նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տեղի կունենան լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:

Խնդրում ենք պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում  ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել