«Իմ պատասխաններից կա՞ գեթ մեկը, որը կփոխի Ձեր որոշումը իմ օգտին չքվեարկելու»․ Զեյնալյանը՝ Խամոյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը հարց ուղղեց ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին, որը վերաբերում էր Սահմանադրությամբ Հայ առաքելական եկեղեցու բացառիկության ամրագրմանը, ինչն այսօր խախտվում է։

Խամոյանը նաև հետաքրքրվեց՝ եթե ԲԴԽ նախագահը Փաշինյանի sms-ը ստանալուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, որը կլինի Զեյնալյանի գործողությունը, երբ Փաշինյանը դժգոհ լինի ՍԴ դատավորի իր աշխատանքից։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Հարգելի՛ տիկին Խամոյան, Ձեր տված հարցերին հնարավոր դյուր պատասխաններից կա՞ գեթ մեկը, որը կփոխի Ձեր որոշումը իմ օգտին չքվեարկելու․ ես խորապես կասկածում եմ»։

Պնդեց՝ որպես ՍԴ դատավոր լինելու է անկախ, անկողմնակալ, և չի ենթարկվելու որևէ ճնշման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել