«Մեծ պատիվ է առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում»․ ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Արտակ Զեյնալյանի ընտրության հարցը

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Արտակ Զեյնալյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի և Արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա այսօր վայր է դրել Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի մանդատը։

ԱԺ-ն հիմա քննարկում է այդ պաշտոնում Արտակ Զեյնալյանի ընտրության հարցը։

«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում և կանգնել օրենսդիր մարմնի առջև և ժողովրդի առջև։ Ցանկացած պետական մարմին մշտապես տեղ ունի կատարելագործման և բարելավման։ Սահմանադրական արդարադատության նպատակը Սահմանադրության գերակայության ապահովումն է ու անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

․․Սահմանադրական արդարադատությունը չպետք է ընկալվի որպես քաղաքական մրցակիցների նկատմամբ թշնամական ակտ և հակառակը։ Իրավունքի պաշտպանությունը ՍԴ-ում պետք է ընդունվի որպես գործնական, գիտական, գիտագործնական պրոցես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել