Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու անդամի մանդատը

Տեղեկացնում ենք, որ Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

Այդ մասին հայտնել է ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,-հայտնում են խմբակցությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել