Արդյո՞ք պետք է վճարել դիմումների ձևաթղթերի համար

Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից:

Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար չի ընդունվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել