Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ, բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների.
3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հաշվի առնելով, որ վերը նշված դեպքերում հանրային ծառայությունների համարանիշի կիրառումը օրենքով նախատեսված պարտադիր պայման է, սոցիալական քարտ չներկայացնող անձին չսպասարկելը խախտում չի հանդիսանում: