Ի՞նչպես է ծանուցվում պարտապանը գույքի վրա արգելանք դնելուց հետո

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝

Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի համաձայնությամբ՝ վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Նշված օրենքը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլի 1-ից:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել