Իրանի հյուսիսում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 180 կմ դեպի արևելք, իսկ օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա:
Տուժածների և փլուզումների մասին տեղեկություն չկա:
Հայտնի է, որ դրան նախորդել է իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը: