Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով երկրում նվազագույն աշխատավարձը կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից:
Մայիսից նվազագույն աշխատավարձը կկազմի 11 հազար 163 ռուբլի:
Օրենքը կգործի 3 միլիոն մարդու համար, այդ թվում՝ 1,6 միլիոն պետական և համայնքային հաստատությունների աշխատողների համար: