Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյնաը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`

Կարեն Համբարձումի Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Վարուժան Վազգենի Ներսեսյանին ՀՀ Նախագահի օգնական

Վարդան Սուրենի Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`

Վիկտոր Լեոնիդի Բիյագովին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Արման Ռազմիկի Իսրայելյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական

Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արա Դերենիկի Մարգարյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական

Տիգրան Էդուարդի Սամվելյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել