Ամերիկյան Միչիգան նահանգի կենտրոնական համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ՆովայաԳազետան՝ հղում անելով համալսարանի թվիթերյան էջին:
Համալսարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունը հաստատել է՝ երկու հոգի զոհվե է կրակոցներից:
Նշվում է նաև, որ զոհվածներն ուսանողներ չեն: Քննիչների կարծիքով՝ հարձակման հնարավոր պատճառ է դարձել բանավեճը:
Կրակոցները հնչել են տեղի ժամանակով 8:30-ին (երևանյան՝ 18:30) հանրակացարանի 4-րդ հարկում:
Ականատեսները նշել են, որհրաձիգը, հնարավոր է, աֆրոամերիկացի է: