Սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
«Երեխայի մայրը ցանկություն չի հայտնել վերադարձնել փոքրիկին»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ նորածինը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել էր նախորդ 2017 թվականի օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև՝ մանկատուն:
Երեխայի անունը և ազգանունը որոշել էին հիվանդանոցում:
Եվգենյա Համբարձումյան