Վարչապետի նոր խորհրդական Էրիկ Գյուլազյանի կեսանգրությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որով Էրիկ Գյուլազյանին նշանակել է խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 21 դեկտեմբերի, ք. Երևան

Կրթություն
1994-1999 թթ.- Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժին, բարձրագույն կրթության դիպլոմ` տնտեսագետի որակավորմամբ
2000-2001 թթ.- Միացյալ Թագավորություն, Անգլիա, Բիրմինգեմի համալսարան, Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ավագ դպրոց` միջազգային հարաբերությունների (դիվանագիտություն, միջազգային իրավունք, անվտանգություն) մագիստրոս

Աշխատանքային գործունեություն 
1999-2000թթ – Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ՝ կամավոր
2001 թ.- Consignia, Բիրմինգեմի գլխամասային գրասենյակ (Միացյալ Թագավորություն, Անգլիա)` Վեճերի կարգավորման մասնագետ
2002 թ.- ԵԱՀԿ քարտուղարության Պրահայի գրասենյակ (Չեխիա)՝ հետմագիստրոսական մասնագիտական վերապատրաստում (ԵԱՀԿ համաեվրոպական մրցույթի հաղթող)
2002- 2003 թթ. – Հայաստանում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման կենտրոն՝ Տնտեսական հարցերով ավագ փորձագետ
2003 թ.- ԵԱՀԿ երևանյան գրասենյակ՝ Տնտեսական հարցերով ավագ օգնական
2003-2007 թթ.-Armenian-European Policy and Legal Advice Center (AEPLAC)` իրավաբանական թիմի փորձագետ, այնուհետև արտաքին կապերի թիմի ղեկավար
2007-2018 թթ.- Enterprise and Parliamentary Dialogue International (EPDI), Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Տնօրենների խորհրդի անդամ
2012- 2015 թթ.- Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առևտրի և գործարար կապերի զարգացման հարցերով խորհրդական
2015 թ. – ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակ, Կայուն զարգացման հարցերով խորհրդական
2016-2017թթ.- ՀՀ-ում Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոսության ավագ խորհրդական
2017- ից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական
2017-ից ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի համատեղ Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար
Աշխատանքային գործունեության ընթացքում մասնագիտական խորհրդատվություն է մատուցել մի շարք մասնավոր և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև նախագծերին:
2018թ. փետրվարի 27–ից՝  ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

Այլ տվյալներ

Հասարակական
2000-2001 թթ. – Բիրմինգեմի համալսարանի մագիստրոսական ուսանողական խորհրդի նախագահ
2015-2016 թթ. Հայաստանի՝ Հարվարդի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ

Մասնագիտական դասընթացներ
2014- Բանակցային հմտությունների դասընթաց, Մեծ Բրիտանիա
2014- Ստրատեգիական մտածողության դասընթաց, Մեծ Բրիտանիա
2013- Արտաքին կապերի կառավարման դասընթաց, Չեխիա
2011- Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Clingendael) ԵՄ դասընթաց, Նիդեռլանդներ
2009- Հարվարդի hամալսարան, The John F. Kennedy School of Government. Հարվարդի համալսարանի՝ ավագ պաշտոնյաների համար նախատեսված բանակցային հմտությունների բարձրացման դասընթաց, ԱՄՆ
2006- «Եվրոպայի ինտեգրումը փոփոխվող աշխարհին» միջազգային ամառային դպրոց` Եվրոպական հանձնաժողովի և Իտալիայի Սենատի նախաձեռնությամբ, Իտալիա
2005- «Պատուհան դեպի Ռուսաստան» նախագիծ. «Ռուսաստանի զարգացման վեկտորները» դասընթաց, Մանչեստերի համալսարանի և Մոսկվայի տնտեսական և սոցիալական գիտությունների ավագ դպրոցի համատեղ նախագիծ, Ռուսաստան

Պատվոգրեր, կրթաթոշակներ
Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պատվոգիր` For Dedicated Assistance and Contribution to the Work of the United Nations
Հարվարդի համալսարանի կրթաթոշակ
Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի (Clingendael) կրթաթոշակ
British Chevening կրթաթոշակ
Jean Monnet կրթաթոշակ

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ունի մեկ երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել