Փետրվարի 8-ից Հայաստանում գործում են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նման արագաչափեր կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում։
Լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ են դրանք գործում օրենքի սահմաններում, և արդյո՞ք չի խախտվում մարդու իրավունքը՝ գաղտնի տեսանկարահանման ժամանակ նախարարն ասաց․ «Մարդիկ փողոցում քայլում են և խանութների կողքը կան տեսանկարահանող սարքեր, խախտվու՞մ է արդյոք փողոցում քայլող մարդու իրավունքը, թե՝ ոչ»։
Նրա խոսքով դա չի համարվում մարդու իրավունքների խախտում՝ որոշակի կանոների պահպանման դեպքում։
«Կքննարկենք, որեսզի շարժական արագաչափ սարքերի հիմնական ուղղությունները նշվեն»,-հայտարարեց արդարադատության նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան