Իշխան Բարսեղյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Ամբաստանյալ  Իշխան Բարսեղյանն այս դատական նիստին, ինչպես նաև նախորդ երկու նիստերին, ներկա չէր։ Պաշտպանական կողմը ներկայացրեց վերջինիս դիմումը, որի համաձայն, Իշխան Բարսեղյանը առողջական խնդիրներ ունի, ուստի օբյեկտիվ պատճառներով չի կարողացել ներկա գտնվել նիստին։ Իր դիմումում նա նշել էր նաև, որ չի ընկալում գործի շուտափույթ ընթացքը և խնդրում է հաջորդ դատական նիստը 20- 25  օր հետո նշանակել։

Ներկայացվեց  նաև տեղեկանք այն մասին, որ Իշխան Բարսեղյանը կալանավայրից  տեղափոխվել է  «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկ։

Մեղադրող կողմը նշեց, որ հստակ պատասխան չկար, թե որքան է տևելու ամբաստանյալի բուժման կուրսը, ուստի էլ նպատակահարմար է հաջորդ նիստը մեկ շաբաթ հետո նշանակել։ Բացի սրանից, առաջարկվեց համապատասխան հարցում ուղարկել հիվանդանոց, որպեսզի պարզ դառնա, թե որքան կտևի բուժման կուրսը։

Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մեկ շաբաթ հետո՝ փետրվարի 22-ին։

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը  բերման էր ենթարկվել «Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով։

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով   դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սոնա Վարդանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել