«Հարկ վճարողի կողմից իրականացված ցանկացած գործողություն կարող է համարվել չարաշահում»․ համայնքը դեմ է ՊԵԿ-ի նոր նախագծին
Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել, Հայաստանում ներդնել հարկային պլանավորման չարաշահման ինստիտուտը։ Հիմնավորման մեջ կոմիտեն նշել է, որ ավելի ու ավելի հաճախ հարկ վճարողների կողմից կիրառվում են մեխանիզմներ, գործարքներ, որոնք օրենսդրությամբ «թույլատրված են», սակայն չեն բխում գործունեության իրական տնտեսական պայմաններից։
Դրանք նպատակ են հետապնդում թաքցնելու եկամուտները, դրանք բաշխել ֆորմալ առումով տարբեր տնտեսվարողների միջև, նվազեցնել եկամուտները։ Համայնքը վճռականորեն դեմ է ներկայացված նախագծին և 3 խումբ պատճառներ է առանձնացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։