Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյան Սուրբ Վալենտինի օրվա առիթով մեջբերում է կատարել Գերմանիայի Գերագույն դատարանի 1936 թ․ մի որոշումից.
«Ամուսինների պատիվը պահանջում է, որ նրանք ոչ միայն միմյանց հանդեպ պահպանեն հավատարմությունը, այլ նաև ընտանիքից դուրս խուսափեն այն ամենից, ինչը կարող է արդարացի կասկածներ հարուցել իրենց ամուսնական հավատարմության վերաբերյալ։ Այն կինը, ով անտեսում է դա, վնասում է ոչ միայն իր սեփական պատիվը, այլ նաև, որպես կանոն, իր ամուսնունը»։
Դատարանն այնուհետև շարունակում է․
«Ով դիպչում է ուրիշի կնոջ պատվին, անգամ եթե դա տեղի է ունենում կնոջ համաձայնությամբ և այդքանով չի առաջացնում քրեական պատասխանատվություն, վնասում է միաժամանակ նրա ամուսնու պատիվը։ Այս կարծիքն արմատացած է ընտանիքի մասին գերմանական պատկերացման մեջ։ Վիրավորանքը, որը կրում է համայնքի անդամը, դիպչում է միաժամանակ ամբողջ համայնքին։ Վիրավորանքից պաշտպանությունն ընտանիքի տղամարդ անդամների և հատկապես ամուսնու՝ իբրև ընտանիքի գլխի կոչումն է»։
Եվ վերջում․ «Ով սեթևեթում է ամուսնացած կնոջ հետ, ենթակա է քրեական պատասխանատվության նրա ամուսնուն վիրավորելու համար»։