ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 11-ին սկսեց իր աշխատանքները։
Առաջին նիստը վարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում է արձակուրդում։
Փոխվարաչապետը Ամանորի տոների կապակցությամբ շնորհավորեց գործադիրի անդամներին։
Նիստի սկզբում՝ հաստատվեցին «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Վիլիկի Հարությունյանի և մեկ այլ որոշմամաբ՝ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արամ Էդուարդի Իսաբեկյանի ընտրության արդյունքները:
Վաչե Գաբրիելյանը շնոհավորելով նրանց՝ նշեց, որ նրանք կարող ենք արդեն ամբողջությամբ անցնել իրենց լիազորություններին։