Մեկնարկեց ՀՀ կառավարության 2018 թվականի անդրանիկ նիստը

ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 11-ին սկսեց իր աշխատանքները։

Առաջին նիստը վարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում է արձակուրդում։

Փոխվարաչապետը Ամանորի տոների կապակցությամբ շնորհավորեց գործադիրի անդամներին։

Նիստի սկզբում՝ հաստատվեցին «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Վիլիկի Հարությունյանի և մեկ այլ որոշմամաբ՝ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արամ Էդուարդի Իսաբեկյանի ընտրության արդյունքները:

Վաչե Գաբրիելյանը շնոհավորելով նրանց՝ նշեց, որ նրանք կարող ենք արդեն ամբողջությամբ անցնել իրենց լիազորություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել