Հայտարարվում է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ

Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ:

Վիզուալ կոնցեպտն պետք է ներառի՝
Լոգոտիպ, տառատեսակ (շրիֆտ), գունային ոճ, ֆիրմային այլ էլեմենտներ՝ կախված առաջարկվող կոնցեպտից: Ոճի կիրառությունը հարկավոր է ներկայացնել տարբեր կրիչների վրա:
Մրցույթի պայմանները.
1. Մրցույթին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ոլորտային կազմակերպություններն ու անհատները:
2. Առաջարկները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կկիրառվի հոբելյանական տարվա միջոցառումների ընթացքում:
Լավագույնը ճանաչված աշխատանքը ներկայացնող կազմակերպությունը (կամ անհատը) կարժանանա 2 միլիոն դրամ մրցանակի:

Հայտերն ընդունվում են ք.Երևան, 0015, Արգիշտիի 1 հասցեով, Երևանի քաղաքապետարան կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 15:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:
Մրցույթի մանրամասների համար զանգահարել՝ 011-514-251 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել