Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակամփոփի կառավարության շուրջ մեկ տարվա աշխատանքները:
Վարչապետը հայտնեց, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին կանխատեսել են եկամուտների 8 տոկոս աճ, դեֆիցիտը 3,8 տոկոս, ծախսերը՝ 7,7 տոկոս, ներկայացվեց նաև հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը և 2018 թվականին նախատեսված բյուջեի եկամուտները:
Ներդրումներիի մասին խոսելով՝ Կարեն Կարապետյան նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հայտարարած 830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները ներառում են ինչպես պետական այնպես էլ մասնավոր ներդրումները:
Մյուս ցուցանիշներին անդրադառնալով վարչապետը նշեց, որ 2017 թվականի 8 ամսվա կատարողականի կանխատեսումը եղել է ընդամենը 834,453,282 միլիոն դրամ, իրականացվել է 376, 020, 530 միլիոն, շուրջ 45 տոկոսը:
Կարեն Կարապետյանը նաև հավաստիացնել, որ հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են և կառավարությունը ունենալու ենք մոտ 100 տոկոսի ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս: